Նորաձևության դատավճիռ
Նորաձևության դատավճիռ | |
---|---|
Տեսակ | հեռուստահաղորդում |
Ժանր | Թոք շոու նորաձևության և ոճի մասին |
Ստեղծող | Техностайл, Студия спецпроектов Первого канала и Зелёная студия |
Ներկայացնող | Վյաչիսլավ Զայցեվ (2007-2009) Ալեքսանդր Վասիլյև (2009-2022) Александр Рогов и Лилия Рах (2024-ից) |
Գլխավոր դերերում | Էվելինա Խրոմչենկո (2007 թվականից) Նադեժդա Բաբկինա(2009-2022) Ավելի վաղ Արինա Շառապովա (2007-2010) Լարիսա Վերբիցսկայաbr (2007-2013; 2014) Դարյա Դոնցովա (03.2014-05.04.2014) |
Արտադրող երկիր | Ռուսաստան |
Լեզու(ներ) | Ռուսերեն |
Սեզոնների քանակ | 8 |
Սերիաների քանակ | 1823 |
Ստեղծում | |
Տևողություն | 60 րոպե |
Հեռարձակում | |
Ալիք | Առաջին ալիք Ինտեր ICTV |
Պատկերի ձևաչափ | 4:3 (30.07.2007-31.05.2011) 16:9 (01.06.2011-ից) HD (22.04.2013-ից) |
Սկզբնական եթեր | 2007 թվականի հուլիսի 30 |
IMDb | ID 2439928 |
Պաշտոնական կայք |
«Նորաձևության դատավճիռ» (ռուս.՝ Модный приговор), հեռուստահաղորդում ոճի, նորաձևության և գեղեցկության մասին, հեռարձակվում է Առաջին ալիքով։ Ներկայումս եթերում է լինում երկուշաբթիից ուրբաթ 10։55-ից 12։00-ը, բացառությամբ տոն օրերը։ Հաղորդման հերոսները՝ ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ, կերպարափոխվում են երկու անգամ․ առաջին անգամ՝ ըստ իդեալական կերպարի իրենց պատկերացումների, երկրորդ անգամ՝ թե ինչպես են իրենց պատկերացնում ոճաբանները։ Ծրագրի կարգախոսն է՝ «Նորաձևությունը ազատության լեզուն է», նախկինում՝ «Ըստ հանդերձանքի են դիմավորում, նշանակում է՝ նաև դատում» և «Նորաձևությանը հետևելը ծիծաղելի է, իսկ չհետևելը՝ հիմարություն»։ Հաղորդման արտադրությունով զբաղվում են Առաջին ալիքի անձնակազմը և «Կարմիր քառակուսի» («Красный квадрат») ընկերությունների խումբը։ Նախկինում արտադրությամբ զբաղվում էր «Տեխնոսթայլ» («Техностайл») ընկերությունը։
Հաղորդման վարողները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորաձևության դատավճռի հաղորդավարը՝ Ալեքսանդր Վասիլև[1], նախկինում՝ Վյաչեսլավ Զայցև[2], հատուկ թողարկումներ՝ Վալենտին Յուդաշկին[3], Դենիս Սիմաչով[4]։
- Մեղադրող՝ Էվելինա Խրոմչենկո
- Պաշտպան՝ Նադեժդա Բաբկինա[5], Արինա Շարապովա (07.2007 - 09.2010)[6]. Նախկինում՝ Լարիսա Վերբիցկայա (2007-2013; 2014), Դարյա Դոնցովա (մարտ-մայիս 2014), Սլավա (մարտ-ապրիլ 2014)։
- Հատուկ թողարկումներ՝ Լարիսա Գուզեևա, Լյուդմիլա Արտեմևա, Սլավա, Տատյանա Բուլանովա։
- Տոնական թողարկումներ 2012՝ Լադա Դենս, Ելենա Խանգա, Եկատերինա Ստրիժենովա, Դմիտրի Նագիև, Ռենատա Լիտվինովա։
- Տոնական թողարկումներ 2013՝ Նոննա Գրիշաևա, Օլգա Կաբո
Հաղորդման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայցվոր
- Մեղադրյալ
- Անկախ փորձագետ (շոու բիզնեսի աստղ)
Դատարան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեղադրողը դատի է տալիս իր բարեկամին կամ ծանոթին «լավ հագնվել չկարողանալու» համար։ Դատարանը լսում է հայցվորին և մեղադրյալին, հետո տեղի է ունենում մեղադրյալի հագուստների «ստուգումը»։
- Հետո «Նորաձևության դատավճռում» «Նորաձևության խորհուրդներ» խորագիրն է (2011 թվականի սեպտեմբերի 5-ից)։ Հետո հայցվորը և մեղադրյալը գնում են մոսկովյան խանութներից մեկը և ընտրում են հագուստի երեք տարբերակ. մեկը՝ հայցվորի կողմից, մեկը՝ մեղադրյալի, մյուսը՝ համատեղ։
- Առաջին դեֆիլեին ցուցադրվում են խանութում ընտրված հագուստի երեք տարբերակները։ Ընտրությունը քննարկվում է մեղադրողի, պաշտպանի և անկախ փորձագետի կողմից։
- Երկրորդ դեֆիլեին ցուցադրվում են ոճաբանների կողմից ընտրված հագուստի երեք տարբերակները։ Ընտրությունը քննարկվում է հայցվորի, մեղադրողի, պաշտպանի և մեղադրյալի աջակցության խմբի կողմից։
- Քվեարկությանը պոդիում են բերում երկու կախիչներ՝ հագուստի երկու տարբերակներով։ Հաղորդավարը հարցնում է մեղադրյալին, թե որ տարբերակը նա կուզեր։ Հանդիսատեսը հեռակառավարման վահանակի միջոցով քվեարկում է։ Արդյունքում ավելի շատ ձայն ստացած հագուստների հավաքածուն ստանում է մեղադրյալը որպես նվեր Առաջին ալիքից։ Այն դեպքում, եթե քվեարկության արդյունքը 50։50 է, մեղադրյալն ինքն է ընտրություն կատարում։ Մեծ մասամբ դեպքերում ոճաբանները հաղթում են մեղադրյալին։ Միջինում, քվեարկության արդյունքը լինում է 10 % (մեղադրյալ) - 90 % (ոճաբաններ)։ Մի թողարկման ժամանակ արդյունքն այսպիսին է եղել՝ 100 % (մեղադրյալ) - 0 % (ոճաբաններ)[7]։
Օրիգինալ թողարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականի սեպտեմբերի 5-ին «Նորաձևության դատավճիռը» տոնում էր իր չորսամյակը։ Հաղորդմանը ներկա էին բոլոր հաղորդավարները և պաշտպանները, որ երբևէ ներկա էին եղել հաղորդմանը։
- 2013 թվականի սեպտեմբերի 5-ին և 6-ին «Նորաձևության դատավճիռը» առաջին անգամ չեղյալ է համարել իր ավանդական դատական նիստը։ Հաղորդումը մեծ շուքով նշում էր իր վեց ամյակը։ Հրավիրված էին շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ[8][9]։
- 2013 թվականի սեպտեմբերի 9-ին և 10-ին «Նորաձևության դատավճիռը» հերոսուհու երկրորդ դեֆիլեի դուրս գալուց առաջ ցույց է տվել, թե ինչ է կատարվում կուլիսների հետևում[10]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Почему Зайцев покинул «Модный приговор»?». Комсомольская правда. 2009 թ․ հուլիսի 16.
- ↑ «Шоу «Модный приговор»: Вячеслав Зайцев вернул к жизни 200 человек». Կոմսոմոլսկայա պրավդա. 2008 թ․ մայիսի 22.
- ↑ «Валентин Юдашкин вынес «Модный приговор»». Комсомольская правда. 2010 թ․ հուլիսի 22.
- ↑ ««Модный приговор» выносит Денис Симачев». Կոմսոմոլսկայա պրավդա. 2011 թ․ օգոստոսի 18.
- ↑ «Арина Шарапова покинула «Модный приговор»». Կոմսոմոլսկայա պրավդա. 2010 թ․ սեպտեմբերի 16.
- ↑ «Арина Шарапова ушла из «Модного приговора»». Комсомольская правда. 2010 թ․ սեպտեմբերի 12.
- ↑ Дело о кривом зеркале (16 августа 2011)
- ↑ «К 6-летию Модного Приговора! 1 часть». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Празднуем 6-летие!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Дело о женщине, которая живет». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.